Ումբերտո Բոչոնի
Ումբերտո Բոչոնի իտալ.՝ Umberto Boccioni | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռեջիո դի Կալաբրիա, Իտալիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 17, 1916[2][3][5][…] (33 տարեկան) |
Մահվան վայր | Վերոնա, Վենետո, Իտալիա[4] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա և Վենետիկի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, գծանկարիչ, լուսանկարիչ, արվեստի քննադատ, նկարիչ-փորագրող և արվեստագետ |
Ոճ | ֆուտուրիզմ[6] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ, դիմապատկեր[4], Վեդուտա[4] և բնանկար[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Քաղաքն արթնանում է, Unique Forms of Continuity in Space? և The Street Enters the House? |
Umberto Boccioni Վիքիպահեստում |
Ումբերտո Բոչոնի (հոկտեմբերի 19, 1882[1][2][3][…], Ռեջիո դի Կալաբրիա, Իտալիայի թագավորություն[4] - օգոստոսի 17, 1916[2][3][5][…], Վերոնա, Վենետո, Իտալիա[4]), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի ներկայացուցիչ։ Զբաղվել է գրականության և գեղարվեստական քննադատությամբ։ Համարվում է ֆուտուրիզմի գլխավոր գաղափարական տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումբերտո Բոչոնին ծնվել է հոկտեմբերի 19-ին Ռեջո դե Կալաբրիա (Իտալիա)։ Տեխնիկական դպրոցը ավարտելուց հետո, Հռոմում գեղարվեստի ակադեմիայում ստացավ գեղարվեստական կրթություն (1898-1902)։ Գեղարվեստի ակադեմիայում Բալայի և Սևերինի ազդեցության տակ հիմք դրեց դիվիզիոնիզմի տեխնիկային։ 1987 թ. այցելել է տեխնիկական լիցեյ,որտեղ դիպլոմն ստանալուց հետո համագործակցել է տեղական թերթերի հետ։ 1901 թվականին տեղափոխվել է Հռոմ՝գեղեցիկ արվեստների ակադեմիային կից Scuola Libera del Nudo'(մերկ բնորդների ազատ դպրոց)սովորել գեղանկարչություն։ Միաժամանակ Ջինո Սևերինի հետ ուսումնասիրել է պուանտիլիզմի տեխնիկան Ջակոմո Բալայի մոտ (1898—1902): 1901-1902 թվականներին Բալան Սևերինին և Բոչոնիին ծանոթացնում է իր կողմից զարգացրած գեղանկարչության ուղղություններից դիվիզիոնիզմի հետ։ Նրանց հետ ստեղծում է Ֆուտուրիզմի երկու մանիֆեստ (1910 թ.): Եղել է Փարիզում(1902 թվական), Բեռլինում և Պետերբուրգում (1903-1904 թվականներ)։ 1906 թ. փարիզում ուսումնասիրում է իմպրեսիոնիզմ և պոստիմպրեսիոնիզմ։ 1906 թվականի վերջին և 1907 թ. սկզբին մասնակցել է նկարչության դասընթացի Վենետիկի գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ 1907 թ. հաստատվում է Միլանում ,որտեղ ծանոթացել է ֆուտուրիզմի ներկայացուցիչների հետ։ Բոչոնիի վրա առանձնահատուկ ազդեցություն է թողել Ֆիլիպո Տոմազա Մարինետին՝ եվրոպական գրականության մեջ ֆուտուրիզմի հիմնադիր և տեսաբան,«Ֆուտուրիզմի մանիֆեստի» հեղինակ (1909) Բոչոնին ֆիլիպո Մարինետիի գաղափարները հարմարեցրեց տեսողականին արվեստին՝ 1910 թվականին թողարկելով «Ֆուտուրիստական գեղանկարչության տեխնիկական մանիֆեստ» ։ Բոչոնին դարձավ այս շարժման գլխավորներից մեկը։ Նա որոշեց զբաղվել նաև քանդակագործությամբ 1912 թ. Ժորժ Բրակի,Արխիպենկոյի, Բրինկուշիի,Դյուշան-Վիյոնի, ամենայն հավանականությամբ նաև Ռոսոյի փարիզյան ստուդիաները այցելելուց հետո։ Հենց այդ տարի նա այլ ֆուտուրիստների հետ ցուցադրեց իր աշխատանքները Բերնհայմ կրտսերի պատկերասրահում,1913 թվականին կազմակերպվել է քանդակների ցուցադրություն։ Աշխատանքներ,որոնք ստեղծվեցին Փարիզում տեսածի ազդեցության տակ , իրենց հերթին ազդեցություն թողեցին կուբիստ քանդակագործների ստեղծագործությունների վրա,հատկապես՝ Ռայմոն Դյուշան-Վիյոնի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվեց բանակ՝ Վերոնայի մոտակայքի հրետազորային գունդ։ 1916 թվականի օգոստոսի 16-ին նա հեծելազորային զորավարժությունների ժամանակ ընկնում է ձիուց.ստանում մահացու վնասվածք:Մահանում է հաջորդ օրը։ Ումբերտո Բոչոնիի « Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (1913) քանդակը պատկերված է իտալական 20 ցենտ արժեքով մետաղադրամի վրա։
Ֆուտուրիզմի մանիֆեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոչոնին եղել է « Ֆուտուրիստական գեղանկարչության տեխնիկական մանիֆեստի » (իտալ.՝ Manifesto tecnico della pittura futurista, 1910), հեղինակներից մեկը։ Հեղինակը « Ֆուտուրիստական քանդակա գործության տեխնիկական մանիֆեստի » (իտալ.՝ Manifesto tecnico della scultura futurista, 1912).
Ա.Վ.Լունաչարսկիի կարծիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունաչարսկին իր « Գերքանդակագործ և գերպոետ » հոդվածում բավականին կտրուկ բնութագրում է տալիս Բոչոնիի քանդակագործական աշխատանքներին։
Երբեք չեմ տեսել ֆիգուրներ ավելի նման մեր ընկալումներին։ Իսկ Բոչոնին իրեն կարծում է ծայրահեղ ռեալիստ:Երբեք չեմ տեսել քանդակներ ավելի անշարժ, կարծես թե ընկղմված, տարալուծվող խմոր լինի նյութը:Բայց չէ որ այն ծայրահեղ դինամիկ քանդակ է։ Թող չասեն , թե սա դեռ միայն փորձեր են։ Կարող է լինել քանդակ երբևէ դառնա ավելի մեծ չափով դինամիկ, քան Ռոդենի կամ Ռոսոյի մոտ, խույս տալով միաժամանակ այն թերությունները, որ, անկասկած, առկա են առաջին և հատկապես երկրորդ ստեղծագործություններում, բայց աստիճանաբար ստատիկ արվեստի հնարքներ ու արդյունքները դինամիկայի նվաճումը Բոչոնիին կարող են օգտակար լինել որպես ցուցում:Ինչը պետք չէ անել։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոչոնիի գլխավոր ստեղծագործությունները.գեղանկարչություն «Քաղաքը արթնանում է (նկար)» (1910, Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ (Հռոմ), նկարների շարք «Հոգու վիճակ»; քանդակագործություն — «Տարածության մեջ շշի զարգացումը» (բրոնզ, 1912, Ժամանակակից արվեստի թանգարան,Գուգենհեյմ,Նյու-Յորք, «Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (բրոնզ, 1913, Ժամանակակից արվեստի թանգարան,Նյու-Յորք)։
Քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարածության մեջ անընդհատության յուրահատուկ ձևեր» (Forme uniche della continuità nello spazio, 1913,Ժամանակակից արվեստի թանգարան,Նյու-Յորք)
- «Տարածության մեջ շշի զարգացումը» (Sviluppo di una bottiglia nello spazio, 1912, Ժամանակակից արվեստի պատկերասրահ,Միլան ).
- l’Antigrazioso o La Madre (1913)
- «Արշավաձիու դինամիզմը» (Dinamismo di un cavallo in corsa, 1914—1915, Պ.Գուգենհեյմ թանգարան,Վենետիկ)
- «Շշի ուժային գծերը» (Linee di forza di una bottiglia, 1912)
Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chiostro (1904) — Վանական համալիր
- Automobile rossa (1904—1905) — Կարմիր ավտոմեքենա
- Testa luce ambiente
- La signora Virginia (1905)
- Ritratto del dottor Gopcevich (1906) — Դոկտոր Գոպրևիչի դիմանկարը
- Ritratto del Dottor Tian (1907) — Դոկտոր Թիանայի դիմանկարը
- La madre con l’uncinetto (1907) — Մայրը հելունով
- Ritratto dell’avvocato C. M. (1907) — Փաստաբան Չ.Մ.ի դիմանկարը
- Veneriamo la madre (trittico) (1907—1908)
- Autoritratto (1908) — Ինքնադիմանկար
- Casolare (1908) — Գյուղական տուն
- La signora Massimino (1908) — Պարոն Մասիմոն
- Filari di alberi (1908)
- Ritratto di Innocenzo Massimino (1908)
- Il sogno (1908—1909) — Քուն
- Tre donne (1909—1910) — Երեք կին
- Officine a Porta Romana (1910)
- Rissa in galleria (1910)
- Il lutto (1910) — Սուգ
- La città che sale (1910) —Քաղաքն արթնանում է
- La risata (1911) — Ծիծաղ
- Idolo Moderno (1911)
- Studio di donna fra le case (1911)
- La strada entra nella casa (1911)
- Visioni simultanee (1911)
- Stati d’animo serie I. Gli addii (1911)
- Stati d’animo serie I. Quelli che restano (1911)
- Stati d’animo serie I. Quelli che vanno (1911)
- Stati d’animo. Quelli che vanno (Studio) (1911)
- Stati d’animo serie II. Gli addii (1911)
- Stati d’animo serie II. Quelli che restano (1911)
- Stati d’animo serie II. Quelli che vanno (1911)
- Materia (1912, con riprese 1913)
- Costruzione orizzontale (1912)
- Antigrazioso (1912)
- Dimensioni astratte (ritratto della madre) (1912)
- Elasticità (1912)
- Donna al caffè (Compenetrazione di luci e piani) (1912)
- Dinamismo di un ciclista (1913)
- Dinamismo di un footballer (1913)
- Corpo umano (dinamismo) (1913)
- Dinamismo di un corpo umano (1913)
- Costruzione spiralica (1913)
- Dinamismo plastico+cavallo+caseggiato (1913)
- Cavallo+cavaliere+caseggiato (1913—1914)
- Natura morta. Cocomero (1913—1914)
- Composizione di una testa di uomo (dinamismo di una testa di uomo) (1914)
- Il bevitore (1914)
- Sotto la pergola a Napoli (1914)
- Dinamismo di una testa di donna (scomposizione — composizione dinamica di una testa — scomposizione di una testa di donna) (1914 circa)
- Carica di lancieri (1915)
- Natura morta di terraglie, posate e frutti (natura morta con brocca e scodelle) (1915—1916)
- Testa di donna (ritratto della signora Busoni; studio n.2) (1916)
- Paesaggio (1916)
- Ritratto del maestro Ferruccio Busoni (1916)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Umberto Boccioni (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Umberto Boccioni — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Луначарский А.В. Сверхскульптор и сверхпоэт //Русская прогрессивная художественная критика второй половины XIX -- начала XX века. М., "Художественная литература", 1977
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Բոչոնի» հոդվածին։ |
|